مجلس الشعب السوري
اسم المستخدم
كلمة المرور
نسيت كلمة المرور
تسجيل جديد
 الرئيسية أخبار الموقع 

د. أريسيان ضيفة موقع تيرت الارمني

الأربعاء, 30 تشرين الثاني, -1


Սիրիայի խորհրդրանի պատգամավոր Նորա ԱրիսյանըTert.am –ի հետ զրույցում անդրադառնում է հարցին, թե սիրիական բանակի կողմից իսրայելական ինքնաթիռի խոցումը հնարավո՞ր է հանգեցնի արաբա-իսրայելյան նոր կոնֆլիկտի:

-Տիկի՛ն Արիսյան, Սիրիայի ուժերի կողմից իսրայելական F-16 ռազմական օդանավ է խոցվել այն բանից հետո, երբ այն հարված է հասցրել իրանական անօդաչուին։ Այս մասին հայտարարել են իսրայելական զինված ուժերը։ Այս միջադեպն աննախադեպ է, քանի որ  վերջին մի քանի տարում ոչ մի իսրայելյան ինքնաթիռ չէր խոցվել։ Ի՞նչ է իրականում տեղի ունեցել, սիրական կողմի տեսակետը ներկայացրեք:

-Ռազմական աղբյուրները հաղորդեցին, որ Իսրայելը նոր հարձակում իրականացրեց Դամասկոսի արևմտյան արվարձանի կենտրոնական շրջանում տեղակայված ռազմակայանների վրա, որտեղ էլ սիրիական հակաօդային ուժերը հարված հասցրեցին նրանց ու մեկ ինքնաթիռից ավելի վնաս հասցրեցին:

 
 

Թշնամական Իսրայելը կրկին անգամ Դամասկոսի հարավային շրջաններում ագրեսիա-հարձակողական գործողություն իրականցրեց ,և սիրիական օդային պաշտպանական ուժերը ձախողեցին այդ հարձակումը:

–Իսրայելյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ Դամասկոսին հարվածը չի ուշանա: Ի՞նչ վիճակ է հիմա Դամասկոսում:

- Այո, արդեն սիրիական օդային պաշտպանական ուժերը անմիջապես հակազդեցին այդ հարվածներին ու կործանեցին ինքնաթիռը: Սա նշանակում է սիրիական ռազմական ուժերի բարձր պատրաստվածություն։ Իսկ սիրիական բանակն արդեն 7 տարուց ի վեր հակաահաբեկչական պատերազմ է մղում։

- Սիրիայի խորհրդարանում այս միջադեպին նվիրված քննարկումներ նախատեսվա՞ծ են։

- Չորեքշաբթի Իսրայելի կողմից Դամասկոսի արվարձանի վրա իրականացված հարձակումը  հինգշաբթի օրվա նիստի ժամանակ խորհրդարանը պաշտոնապես դատապարտեց:  Դա դրսևորվեց խորհրդարանի նախագահի կողմից ընթերցված հայտարարությամբ և մի քանի պատգամավորների կողմից ելույթներով, որոնք հաստատեցին աջակցությունը սիրիական բանակին և իրենց ազգային առաքելությանը։



عدد المشاهدات: 2300



طباعة  طباعة من دون صور


رزنامة نشاطات المجلس
للأعلى